Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով հարցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական և բելառուսական, հիշեցրել է, որ Հայաստանը ևս օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։ «Ռուսական զենքը նաև Աֆրիկայում է օգտագործվում, Մոզամբիկի դրոշի վրա էլ Կալաշնիկով ինքնաձիգ կա»,–ասել է նա։