Հակառուսական թեզերի տարածումը Հայաստանի համար անթույլատրելի է և անտրամաբանական․ Գարիկ Քեռյան

Sputnik
Տպավորություն է, թե աջ ձեռքը չգիտի` ձախն ինչ է անում, - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։ Sputnik Արմենիան նրան խնդրել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանյան այցի ֆոնին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվող հակառուսական քարոզչությունը։
Գարիկ Քեռյանի դիտարկմամբ, Հայաստանի այսօրվա փխրուն անվտանգային միջավայրում հակառուսական թեզերի տարածումը, հատկապես հանրային քարոզչամիջոցներով, անթույլատրելի է և անտրամաբանական։