Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Թրամփի հետ զրույցում քննարկվել է Պուտինի և Զելենսկու շփման հարցը. Պեսկով

Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է հարցին, թե արդյոք խոսքը գնում է բարձր մակարդակի շփումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի առաջնորդի անմիջական շփման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ, քննարկվել են ուղիղ շփման, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ շփումների շարունակման հարցերը», - երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների մասին հարցին ի պատասխան հայտնել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը տևել է երկու ժամ: Թրամփը զրույցից հետո ասել է` Ռուսաստանը տրամադրված է, որ ուկրաինական հակամարտությունը խաղաղ կարգավորման գա: Այդ մասին հայտարարել է նաև Պուտինը։