Սիրիայում էթնիկ զտումները առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում. Լավրով

Ապշեցուցիչ է, թե Արևմուտքն ինչպիսի հեշտությամբ է անտեսում աշխարհի ամենատարբեր մասերում բազմաթիվ հանցագործություններ, եթե դրանք չեն խանգարում առաջ մղել իր գլոբալ օրակարգը, նշել է նախարարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Զինյալների կողմից Սիրիայում ազգային և կրոնական հողի վրա իրականացվող զտումներն առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ ծայրահեղական զինյալների խմբավորումներն իրականացնում են ամենաիսկական էթնիկ զտումներ, մարդկանց զանգվածային սպանություններ՝ ազգային և կրոնական պատկանելության պատճառով», - ուղղափառ Զատկի կապակցությամբ ընդունելության ժամանակ ասել է ռուսաստանյան նախարարը:
Միևնույն ժամանակ, Լավրովը ապշեցուցիչ է որակել աշխարհի տարբեր մասերում կատարված հանցագործություններն Արևմուտքի կողմից անտեսելը։
«Ապշեցուցիչ է, թե Արևմուտքն ինչպիսի հեշտությամբ է անտեսում աշխարհի ամենատարբեր մասերում բազմաթիվ հանցագործություններ, եթե դրանք չեն խանգարում առաջ մղել իր գլոբալ օրակարգը», ասել է նա:
Հիշեցնենք, որ 2025-ի մարտին զինված խմբավորումները Սիրիայի առափնյա շրջաններում ալավիների և քրիստոնյաների զանգվածային ջարդ էին իրականացրել: Իսկ ապրիլի վերջին կատաղի մարտեր տեղի ունեցան արմատական խմբավորումների և դրուզների ջոկատների միջև։