Պուտինը Թրամփին հայտնել է օտարերկրյա ղեկավարների ժամանումը խափանելու՝ Կիևի փորձերի մասին

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մարտական եղբայրության թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Մոսկվայում Մայիսի 9-ին անցկացված Հաղթանակի զորահանդեսին օտարերկրյա առաջնորդների ժամանումը խափանելու՝ Կիևի փորձերի մասին: Զրույցի մանրամասները լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուկրաինացիներն ուղիղ սպառնացել են հանդիսավոր միջոցառումների արտասահմանցի մասնակիցներին՝ փորձելով վախեցնել նրանց և խանգարել այցելելու Մոսկվա։ Այդ մասին մեր նախագահը բաց խոսել է»,- նշել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Պուտինը Թրամփին տեղեկացրել է նաև տոնի նախօրեին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին: Մասնավորապես, մայիսի 7-ի գիշերը Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ արձակել է 524 կամիկաձե դրոն և Storm Shadow/SCALP-EG թևավոր հրթիռներ։ Նախագահը նաև հայտնել է Կրեմլի և Կարմիր հրապարակի տարածքում հնարավոր ահաբեկչությունների սպառնալիքները կանխելու մասին:
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մարտական եղբայրության թեմային։
Պուտինը Թրամփին ասել է, որ ՌԴ–ն կողմ է ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծմանը. Լավրով
«ԱՄՆ նախագահն ափսոսանքով է նշել, որ այսօր մեր երկրները հեռու են իրարից, թեև նախկինում կռվել են կողք-կողքի», - հայտնել է Պուտինի օգնականը:
Ուշակովը նաև փոխանցել է Թրամփի խոսքերը. «ԱՄՆ-ում ինձ չեն հավատում, բայց փաստը մնում է փաստ, որ հենց ռուսներն են Երկրորդ համաշխարհայինի տարիներին կրել ամենածանր կորուստները»: