ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են խոցել Բրյանսկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք», - հայտնել են գերատեսչությունում։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքերով փորձում են հարձակվել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջաններում գտնվող թիրախների վրա։ Հակաօդային պաշտպանության ուժերը խափանում են թշնամու ինքնաթիռները։ Բրյանսկի մարզում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։