Համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն առանձնազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին
Նշվում է, որ առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
«Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Այնուհետև Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյան այսօր է ժամանել Հայաստան։ Նրա այցը պաշտոնական է։