Հայաստանում ոչ թե գողությունն է նվազել, այլ մարդիկ չեն դիմում ոստիկանություն. Արփի Դավոյան

Sputnik
Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում իշխող կուսակցության պատգամավորը Ներքին գործերի փոխնախարարին ասել է, որ Հայաստանում ոչ թե գողությունն է նվազել, այլ մարդիկ չեն դիմում ոստիկանություն։ Պատգամավոր Արփի Դավոյանն այս կերպ արձագանքել է փոխնախարար Արմեն Մկրտչյանի հրապարակած ցուցանիշին, թե գողությունը մոտ 16 %-ով նվազել է։
Խորհրդարանական հանձնաժողովը քննարկում է քրեական օրենսգրքի փոփոխությունն ըստ որի նախատեսվում է տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունը դիտարկել միջին ծանրւթյան հանցագործություն և ավելի խիստ պատիժ սահմանել։ Փոխնախարար Արմեն Մկրտչյանի կարծիքով` դա կօգնի բարելավել իրավիճակը։