Անկուսակցականն էլ կարող է իշխանության համար գործիք լինել բուհի կառավարման խորհրդում. Սերոբ Խաչատրյան

Sputnik
Կուսակցականներն ու պաշտոնյաները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։ Կրթության նախարարությունը մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Սահմանվելու են էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։
Օրինագիծը թեև չի սահմանում, թե բուհական որ պաշտոններն են համարվում ղեկավար պաշոններ, օրինակ ամբիոնի վարիչը բոհհական ղեկավարություն է, թե ոչ, այդուհանդերձ բուհական կառավարման խորհուրդներում կուսակցականների ու պաշտոնյաների ներկայությունը պետք է բացառվի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այլևս չի կարողանա նախագահել Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը։
Բայց կծառայի՞ արդյոք այս փոփոխությունն իր նպատակին. հարցը Sputnik Արմենիան ուղղել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։