Հայաստան-Իրան հարաբերությունները կենսական նշանակություն ունեն երկու երկրների համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ հաշվի առնելով Իրանի դերը մեր ատարածաշրջանում, Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ Իրանը կարող է դառնալ անվտանգության ևս մեկ բարձիկ։
Վարդան Ոսկանյանին խնդրել ենք վերլուծել Անվատնգության խորհրդի քարտուղղար Արմեն Գրիգորյանի Թեհրան կատարած այցը ու մասնավորապես, իրանական կողմից ևս մեկ անգամ հնչած վերահաստատումը, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին։