ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի զինված ուժերիանօդաչու թռչող սարքըհարվածել է ավտոբուսին։ Վարորդը վիրավորվել է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Որովայնի և ոտքերի շրջանում վիրավորված տղամարդուն ինքնապաշտպանության մարտիկները տեղափոխել են Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց։ Վնասվել է երկու տրանսպորտային միջոց», – նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ անցած գիշեր խոցվել է ընդհանուր առմամբ 35 ուկրաինական դրոն, այդ թվում՝ 1-ը ՌԴ Բելգորոդի մարզում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։