Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի օդային պաշտպանությունը գիշերը 35 անօդաչու թռչող սարք է խոցել. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը պարբերաբար տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 19 – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 26 անօդաչու թռչող սարք Ղրիմի Հանրապետության տարածքում, ութը՝ Բրյանսկի մարզի տարածքում և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։