Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոօլենովկա և Սումիի մարզի Մարյինո բնակավայրերը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոօլենովկա բնակավայրը», - ասվում է գերատեսչության ամփոփագրում:
Իր հերթին, Սումիի մարզի Մարյինո բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։