Զբոսաշրջիկը կասկածելի պայուսակ է թողել Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսության մոտ

Իսրայելցի ոստիկան
Հարցաքննության ժամանակ տղամարդն ընդունել է իր մասնակցությունը միջադեպին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Թել Ավիվի ոստիկանությունը ձերբակալել է մի զբոսաշրջիկի, որն այսօր վիճել է ԱՄՆ հյուպատոսության անվտանգության աշխատակիցների հետ, իսկ հետո կասկածելի պայուսակ է թողել դիվանագիտական առաքելության մոտ։ Տեղեկությունը հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքը հաղորդագրություն է ստացել մի մարդու մասին, որն ԱՄՆ հյուպատոսության մոտ մոտեցել է անվտանգության ծառայության աշխատակիցներին, վիճել նրանց հետ, թքել է անվտանգության աշխատակիցներից մեկի վրա և փախել դեպքի վայրից՝ թողնելով կասկածելի պայուսակը:
«Դեպքի վայր են ուղարկվել իսրայելական ոստիկանության սակրավորների ստորաբաժանումներ, որոնք զննել են պայուսակը և հայտնաբերել դյուրավառ նյութեր ու ապակե շշեր։ Սա կասկած է առաջացրել, որ դրանք կարող էին նախատեսված լինել Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելու համար: Մանրակրկիտ որոնումներից հետո կասկածյալը, որը ինչպես պարզվել է, 27-ամյա զբոսաշրջիկ է, ձերբակալվել է Թել Ավիվի կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանության` նա հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մասնակցությունը միջադեպին։ Ձերբակալվածը փոխանցվել է հատուկ ծառայություններին։
Իսրայելի նոր գործողությունը Գազայում. զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ