Ինչպե՞ս են Պուտինն ու Թրամփը միմյանց դիմել հեռախոսազրույցի ընթացքում

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը. արխիվային լուսանկար
Նախագահների զրույցը տևել է ավելի քան 2 ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում միմյանց դիմել են անուններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո՛, նրանք միմյանց դիմելիս ասել են Դոնալդ և Վլադիմիր», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Ուշակովը հավելել է, որ նախագահների միջև անկեղծ և վստահելի զրույց է եղել, հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացումներն ու ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունները:
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփն այսօր ավելի քան 2 ժամ զրուցել են հեռախոսով։ ՌԴ նախագահը զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփն ու Պուտինը մինչ այս երկու անգամ էին զրուցել հեռախոսով։ Առաջին զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12–ին, երկրորդը՝ մարտի 18-ին։ Երկու դեպքում էլ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. նա գրառում է արել սոցցանցում