Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը

Մեր հայրենակցի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ 44-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը հերոսաբար զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
Ղասումյանը բնակվում էր Գեորգիևսկում, ծնունդով արցախցի էր՝ Հադրութից։
Փետրվարին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, նա Ս․Վ․ Միխալկովի անվան թիվ 5 քաղաքային մանկական գրադարանում «Հավատարիմ ենք հայրերի սխրանքներին» խորագրով դաս էր անցկացրել։
Վիտալի Ղասումյանը Ս․Վ․ Միխալկովի անվան թիվ 5 քաղաքային մանկական գրադարանում
Նա երեխաներին պատմել էր, որ իր համար բանակում ծառայելը ոչ միայն ծառայություն է, այլև մեծ պատիվ, քանի որ միշտ երազել է պաշտպանել իր երկիրը: Զրույցի ընթացքում դպրոցականները լսել էին թեժ կետերում Ղասումյանի ծառայության, մարտական ընկերների մասին, որոնց հետ նա ուրախություն ու վիշտ է ապրել։ Ղասումյանը պատմել էր, թե որքան կարևոր է փոխօգնությունն ու աջակցությունը ծայրահեղ իրավիճակներում:
Վիտալի Ղասումյանը Ս․Վ․ Միխալկովի անվան թիվ 5 քաղաքային մանկական գրադարանում
«Նրա ձայնը դողում էր, երբ հիշում էր զոհված ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին խաղաղության համար», - այն ժամանակ գրել էր БеZФормата կայքը:
Հիմա Ղասումյանի մասին են դողացող ձայնով հիշում նրա ծառայակիցները։