ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ կատարողների կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը:
«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ բավարարվել է հետաքննության միջնորդությունը և Ֆարիդունի Շամսիդինի, Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալիի, Միրզոև Դալերջոն Բարոտովիչի, Ֆայզով Մուհամմադսոբիր Զոկիրչոնովիչի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամիս 28 օրով»,- ասված է հաղորդագրությունում։
Դատական նիստն անցկացվել է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։