ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձևն է, բայց կարծես, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը այն դարձնում է բուժելի... Նախագահը և նրա ընտանիքը վերանայում են բուժման տարբերակները իրենց բժիշկների հետ», - ասել է Բայդենի խոսնակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ տխրել է Ջո Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման լուրից և մաղթել է նրան արագ ապաքինում։ «Մելանիան և ես տխրել ենք Ջո Բայդենի ախտորոշման մասին իմանալուց։ Ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և ընտանիքին, իսկ Ջոյին՝ արագ ապաքինում», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
82-ամյա Բայդենը ստիպված էր դուրս գալ 2024 թվականի նախագահական մրցավազքից՝ առողջական վիճակի պատճառով։