«Իր վերջին տեղեկանքի մեջ գլխավոր դատախազությունն ինքն է հերքել 4 միլիարդ դոլարի կարողության մասին լուրերը, որոնք երկար տարիներ շրջանառում են ընդդիմախոսները, մասնավորապես վարչապետը և նրա կողմնակիցները»,-մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ այն գույքերը, որոնց մասին 2010 թվականից գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, դրանցից ոչինչ դատախազության հայտի մեջ չկա, այլ կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով։