Ազգային ժողովի անցած շաբաթվա քառօրյան անցավ բավական թեժ մթնոլորտում։ Քաղպայմանագիր խմբակցության ներկայացուցիչներն անվանարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ապա վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց, ինչից հետո հնչեցին փոխադրաձ հայհոյանքներ։
Իշխանության ներկայացուցիչները շարունակում են նախկիններին մեղադրել թալանի մեջ, ընդդիմադիրներն էլ քպ-ականներին՝ դավաճանության և Արցախը հանձնելու մեջ։ Այս ամենից հետո Քաղպայմանագիր խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրեց, թե այսուհետ և միշտ քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես։
«Այն ինչ տեղի է ունենում ԱԺ-ում՝ պետք է դիտարկել նախընտրական գործընթացների տիրույթում։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական վենդետային, ապա իշխանությունները դա իրականացնում են 2018 թվականից սկսած»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։