ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չհավատալ Կիևի ռեժիմին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու ծրագրերի բացակայության մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին և կարծիք է հայտնել, որ այդ խոսքերի հետևում կանգնած է միայն տվյալ հարցի քննարկումը հրապարակային հարթությունից դուրս բերելու ցանկությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր Կիևին Taurus հեռահար թևավոր հրթիռներ մատակարարելու ծրագրերի բացակայության մասին: Ընդ որում, նա նշել է, որ այդ քայլը կպահանջի զինվորականների երկար ուսուցում։
«Թվում էր, թե ահա այն՝ Գերմանիայի ձգտման հաստատումը, ինչպես մեզ համոզում էին, Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման, սեղանի շուրջ ոչ միայն շաքարավազի գդալներով և անձեռոցիկներով տեղ ստանալու, այլև լուրջ բանակցությունների համար նախատեսված։ Բայց միամիտ մի եղեք։ Խոսքը բառախաղի մասին է։ Կանցլերի խնդիրն է հանրային քննարկումից հանել մեծ հեռահարության հրթիռների մատակարարման թեման։ Ասես դրանք չկան: Իսկ իրականում ոչ ոք չի էլ իմանա, թե քանի միավոր և երբ է Բեռլինը փոխանցել Կիևի ռեժիմին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել Մերցի այն խոսքերի վրա, որ Կիևին Taurus փոխանցելու վերաբերյալ հանրային քննարկումը, իբր, ռազմավարական առավելություն է դարձել Ռուսաստանի համար և ռազմավարական թերություն՝ Գերմանիայի համար:
«Այսինքն Բեռլինի համար հրամայականը ոչ թե խաղաղությունն է, այլ «ագրեսիվ նարատիվները»՝ խոսքի ազատության ոչնչացման և Եվրոպայի համար մահաբեր որոշումների ընդունման օրինականության հետ մեկտեղ», - ամփոփել է Զախարովան:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել Ուկրաինային Taurus հեռահար հրթիռների հնարավոր մատակարարելու վերաբերյալ հանրային քննարկումներից։ Ինչպես հաղորդում է Euractiv-ը, Ֆրիդրիխ Մերցի՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց կառավարությունը որոշել է այդ հարցում վերադառնալ գաղտնիության ռեժիմին: