Ուիտկոֆը գնահատել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների զրույցի հեռանկարները

Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցը կկայանա երկուշաբթի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի ծրագրվող հեռախոսազրույցը հաջող կլինի և «կվերացնի խոչընդոտները» Ուկրաինայում կարգավորման հարցում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ:
Ինչպես գրում է գերմանական Bild թերթը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի հնարավոր հեռախոսազրույցից առաջ:
Ավելի վաղ Financial Times պարբերականին հայտնի էր դարձել, որ Պուտինը հրաժարվել է քննարկել 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը Ուիտկոֆը մշակել է Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությամբ: