ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը», տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը։
Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»
Վարդատոնն ամեն տարի կազմակերպում է Վիրահայոց թեմը, տոնն ուղեկցվում է հոգեհանգստյան կարգով, աշուղի շիրիմ այցելությամբ և ավարտական երգուպարով։ Այս տարի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հավաքվածների մեջ էր նաև երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ), որն այս օրերին Թբիլիսիում է համերգներով։
Արարողությանը ներկա էին նաև Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահը և անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Հայաստանից: