Լեգենդար Լև Յաշինը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ

Լև Յաշինը միակ դարպասապահն է պատմության մեջ, որն արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Միջազգային ֆուտբոլի պատմության և վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) Լև Յաշինին ճանաչել է ֆուտբոլի ողջ պատմության լավագույն դարպասապահ։
Ըստ IFFHS-ի՝ Յաշինը գերազանցել է բոլոր ժամանակների առաջատար դարպասապահներին, այդ թվում՝ Ջանլուիջի Բուֆոնին, Մանուել Նոյերին ու Իկեր Կասիլասին։
Լև Յաշինը իր ողջ 20-ամյա կարիերան անցկացրել է մոսկովյան «Դինամո» ակումբում՝ դառնալով ԽՍՀՄ հնգակի չեմպիոն։ Նա հանդես է եկել նաև ԽՍՀՄ հավաքականում՝ դառնալով Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1956) և Եվրոպայի չեմպիոն (1960)։
Լև Յաշինը միակ դարպասապահն է պատմության մեջ, որը արժանացել է «Ոսկե գնդակի»՝ 1963 թվականին։ Նրա մականունը՝ «Սև սարդ» կամ «Սև հսկա», ստացել է դաշտում իր արագ տեղաշարժվելու և սև մարզահագուստի պատճառով։ Յաշինը նաև հեղափոխական ազդեցություն է ունեցել դարպասապահի դերի վրա՝ հաճախ խաղին միանալով նաև տուգանային հրապարակից դուրս, ինչը հետագայում դարձավ նոր ստանդարտ ժամանակակից ֆուտբոլում։
Լև Յաշինը մահացել է 1990-ին 60 տարեկան հասակում։
Լև Յաշին