ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հայ գիտնականները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք Նևայի բնապահպանական կոնգրեսին, հաղորդում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն):
«ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի չորս աշխատակիցներ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ» ծրագրով կմեկնեն Սանկտ Պետերբուրգ: Մայիսի 20-24-ը նրանք կմասնակցեն Նևայի 11-րդ միջազգային բնապահպանական կոնգրեսին, որը տարբեր երկրների փորձագետների երկխոսության մասշտաբային հարթակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արփինե Աթոյանն ուսումնասիրում է մամուռները, Մարիամ Գևորգյանը զբաղվում է քարաքոսերով, Լիլիթ Խաչատրյանն ուսումնասիրում է քաղաքային միջավայրը, Հռիփսիմե Հովհաննիսյանն աշխատում է ինվազիվ տեսակների հետ:
Կոնգրեսը կմիավորի ավելի քան 1000 մասնակիցների ՝ գիտնականների, բնապահպանների և ուրբանիստների: Օրակարգում այն ամենն է, ինչը որոշում է մեր կանաչ ապագան՝ էկոտուրիզմից մինչև փակ տնտեսություն, նշել են մամուլի ծառայությունում։
Հայ գիտնականները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Նևայի բնապահպանական կոնգրեսին
© Photo : Русский дом в Ереване