ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Կորել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի 34-ամյա բնակիչ Լևոն Առուստամյանը։ Հարազատներ նրան փնտրում են մայիսի 5-ից։
Տեղեկություն կա, որ մայիսի 6-ին նա Երևանում էր՝ Շենգավիթի ՄԻԲՍ հիվանդանոցի մոտակայքում։
Հարազատները խնդրում են տեսնողներին զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 077077108, 093390355 կամ դիմել ոստիկանություն։