Երևանում ավտոմեքենան բախվել է ռեստորանի պարսպին ու բռնկվել․ տուժածներ կան

Դեռևս անհայտ հանգամանքներում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Kia մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ռեստորանի պարսպին։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչը, մինչ փրկրարարների հասնելը, կարողացել են մարել օգնության հասած քաղաքացիները։
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։