Եռաբլուրից եղևնիներ են գողացել

Դեպքի փաստով փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է shamshyan.com-ը:
Գողությունը հայտնաբերվել է մայիսի 14-ին, հայտնաբերողները տեղեկացրել են ոստիկանությանը։ Եղևնիները արժեին մոտ 150,000 դրամ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։