Եգիպտոսի օդանավակայանում գովազդային վահանակն ընկել է ուղևորների վրա․ կա զոհ

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարը միջադեպը վերցրել է անձնական հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի մեկնման վայրում գովազդային վահանակն ընկել է չվերթ բարձրանալու սպասող ուղևորների վրա։ Արդյունքում մահացել է Ղազախստանի մի քաղաքացի, իսկ նրա երկու հայրենակիցները վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պատահարի վայրում
Ղազախստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարն իր անձնական հսկողության տակ է վերցրել միջադեպի քննությունը ու անմիջապես դեպքի վայր հանձնաժողով է ուղարկել։ Կատարվում են քննչական գործողություններ։