Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան մեկ օրում ավելի քան 110 ԱԹՍ–ով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. զոհ կա

Ուկրաինական հարվածների հետևանքները
Արխանգելսկոյե գյուղում անօդաչուն հարձակվել է հեծանիվով տղամարդու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 110 անգամ ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակվել են Բելգորոդի մարզի ինը շրջանների վրա, մեկ մարդ զոհվել է, մեկը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում 38 բնակավայր է հարձակման ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Արձակվել է 27 արկ, խոցվել է մեկ օդային թիրախ և արձանագրվել են 111 անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, որոնցից 51-ը խոցվել են: Նշված ժամանակահատվածում վնասվել են վեց մասնավոր տներ, առևտրային օբյեկտներ, կապի երեք օբյեկտներ, 1 պահեստ, երկու ձեռնարկություններ և 8 տրանսպորտային միջոցներ:
«Շեբեկինո քաղաքի, Կրասնոյե, Արխանգելսկոյե, Բեզլյուդովկա, Վոզնեսենովկա, Գրաֆովկա, Կոշլակովո, Մեշկովո, Մուրոմ, Նեժեգոլ, Ռժևկա և Սերեդա բնակավայրերի վրա 45 ԱԹՍ է հարձակվել, որոնցից 34-ը ճնշվել և խոցվել են։ Արխանգելսկոյե գյուղում անօդաչուն հարձակվել է հեծանիվով տղամարդու վրա։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,- հայտնել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։