ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախումբը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, խոցվել են Ուկրաինայի ԶՈւ-ի մեքենայացված, եգերական, գրոհային, ծովային հետևակի բրիգադների և ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները Շևչենկո-Պերվոյե, Պոպով Յար, Նովոէկոնոմիչեսկոե, Դիմիտրով և Կրասնոարմեյսկ բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։