ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ֆրանսաբնակ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանն արժանացել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգևին։ Խուրշուդյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քիչ առաջ տեղեկացա, որ նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ դարձել եմ Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։ Կարծում եմ` այս պատվին են արժանացել իմ բազում ոգորումներն ու նվիրումը, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունը... «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար»,– գրել է նա։
Կարեն Խուրշուդյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 4-ին Վաղարշապատ քաղաքում։ 2005 թվականից բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում