Արսեն Զախարյանն ապաքինվել է. նա «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում է

Մրցաշրջանի մեծ մասը Արսեն Զախարյանը բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղի հայտացուցակում է: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։
Մարտին Զախարյանը ազդրի մկանի պատռվածք էր ստացել։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 4 հանդիպում և մեկ գոլի հեղինակ դարձել։ Մրցաշրջանի մեծ մասը կիսապաշտպանը բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով։
«Ռեալ Սոսյեդադ»- «Ժիրոնա» հանդիպումը կայանալու է վաղը` մայիսի 18-ին։
21-ամյա Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին: Իսպանական ակումբի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականի հունիսն է։
Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. «Forbes»