Պետք է զգույշ և ուշադիր լինել, քանի որ հիմա օձերի բազմացման շրջանն է.Պիպոյան

Sputnik
Եղանակի տաքանալուն զուգընթաց մարդիկ ձգտում են ավելի շատ ժամանակ անցկացնել բնության գրկում։ Դրա հետ մեկտեղ այս սեզոնին ակտիվանում են սողունները, որոնց մի մասը վտանգավոր են մարդու համար։
Թունավոր օձերի տեսակները Հայաստանում շատ չեն ու հազվադեպ են պատահում, այդուհանդերձ, դրանք հանդիպում են նաև Երևանում։
«Հայաստանում ամենախոշոր և ամենավտանգավոր թունավոր օձը գյուրազան է, որը հանդիպում է տարբեր վայրերում, այդ թվում` Բուսաբանական այգում։ Պիկնիկների ժամանակ պետք է զգույշ և ուշադիր լինել, քանի որ հիմա օձերի բազմացման շրջանն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Կենսաբանական գիտությունների թեկնածու Սամվել Պիպոյանը։