Հայաստանի ղեկավարը շատ խեղճացած կամ կատարողի վարքագիծ էր դրսևորում Էրդողանի և Ալևի հետ շփումներում.Սուրենյանց

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
Գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Փաշինյան-Ալիևը հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, տեղեկանում ենք Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքից։
Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարներ` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
«Ակնհայտորեն երևում էր, որ Հայաստանի ղեկավարը շատ խեղճացած, կամ կատարողի վարքագիծ է դրսևորում Էրդողանի և Ալևի հետ շփումներում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում Տիրանայում` Փաշինյանի հանդիպումների մասին կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։