Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Վոլնոյե Պոլե բնակավայրը

Զինծառայող
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոլնոյե Պոլե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոլնոյե Պոլե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության նաև հայտնում է, որ «Արևելք» խմբավորումը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված, աերոմոբիլային, դեսանտագրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի, տարածքային պաշտպանության 2 բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան: Ուկրաինայի զինված ուժերը անցած շաբաթվա ընթացքում կորցրել են ավելի քան 1130 զինծառայող, 15 մարտական զրահապատ մեքենա, 41 ավտոմեքենա, 22 հրետանային զենք, ռադիոէլեկտրոնային և հակահրթիռային պայքարի 5 կայան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։