ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի կադրերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեսանյութերից մեկում նրանք կանգնած են զրուցում։
Մյուս տեսանյութում Փաշինյանն ու Ալիևը զրուցում են սուրճի սեղանի մոտ։
Առայժմ հայտնի չէ` ինչ են նրանք քննարկել։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Փաշինյանի ու Ալիևի լուսանկարը և ընդամենը մեկ նախադասություն գրել. «Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը»։
Ավելի ուշ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ևս տեսագրություն հրապարակվեց, որը րոպեներ անց հեռացվեց էջից։ Ստորև ներկայացնում ենք այդ տեսանյութը։
Հիշեցնենք` Փաշինյանն Ալբանիա է մեկնել երեկ` մայիսի 15-ին։