Իսրայելը հարվածներ է հասցրել արևմտյան Եմենի նավահանգիստներին

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի արևմտյան Սալիֆ և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Իսրայելական ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել արևմտյան Եմենի Հոդեյդա նահանգի երկու նավահանգիստների ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Masirah հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական օդանավերը հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Սալիֆ և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստներին։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը մայիսի 15-ին հայտարարել է, որ 72 ժամվա ընթացքում չորրորդ հրթիռային հարվածն է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին: