Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Բավրա
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրակարար ծառայությունը։
«Մայիսի 16-ին` տեղական ժամանակով 12:08-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։
Գավառ քաղաքի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել