Դժվար է խոսել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության վերսկսման մասին․ Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի գործընկերության վերսկսման մասին խոսակցություններն առայժմ ԶԼՄ-ների դատողությունների մակարդակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի գործընկերության վերսկսման մասին խոսելը դժվար է, քանի որ դաշինքը փաստացի պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ-որ սուբստանտիվ առաջարկներ չեն եղել։ Որքան հասկանում եմ, խոսքը ԶԼՄ-ներում նմանօրինակ դատողությունների մասին է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսման հնարավորությունների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին։
Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական մայրցամաքում ռազմավարական կայունության հետ կապված հարցերը պետք է քննարկել, ընդ որում՝ հնարավորինս շուտ:
Եվրոպան չի կարող բանակցային գործընթացում հավասարակշռված մոտեցում ունենալ. Պեսկով
«Եվրոպական մայրցամաքում անվտանգության, կայունության ընթացակարգի հետ կապված բոլոր հարցերը, իհարկե, պետք է քննարկել։ Եվ դա պետք է սկսել որքան հնարավոր է շուտ»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկը համալրել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը վերսկսելու գաղափարով։
Խորհուրդն իր աշխատանքը փաստացի դադարեցրել է 2022 թվականին։
Պեսկովը նշել է Պուտինի և Թրամփի հանդիպման պայմանները