ԱՄՆ պետքարտուղարը ռուս–ուկրաինական բանակցությունների նախաշեմին ժամանել է Ստամբուլ

Մարկո Ռուբիո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 12:30-ին, դրան կնախորդի Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Շանսեր կան, որ ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցային խմբերը կկարողանան համաձայնության գալ. Միրոշնիկ