Իշխանությունը փորձում է կոծկել հրադադարի խախտումները, - հայտարարել է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ մեկ ամսից ավելի է, ինչ առաջնագծի տարբեր հատվածներում արձանագրվում են հրադադարի խախտման փաստեր, բայց ի սկզբանե իշխանությունները ճնշում են գործադրել տեղական ինքնակառավարման մարմինների վրա՝ փորձելով թաքցնել այդ տեղեկությունները։