Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր պահանջը վերացնելով համակարգային փոփոխություն կիրականացնեն բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ։
«Առողջության իրավունք» հասարակական կազմակեպության համահիմնադիր Անուշ Պողոսյանի համոզմամբ` առողջապահության կառավարումը մասնագիտական գիտելիք է պահանջում և հենց այդ նպատակով բժշկական համալսարանը ներմուծեց հանրային առողջաապահության կառավարման մասնագետների պատրաստումը։ Անուշ Պողոսյանի կարծիքով` հանելով բժշկական կրթության պանաջը, իշխանությունը ցանկանում է բուժհաստատություններում նշանակել թիմակիցներին։