Գներն, ըստ Վիճակագրական կոմիտեի, այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա 4-րդ եռամսյակի համեմատ նվազել են 1.5 տոկոսով, առաջին եռամսյակի համեմատ նույնքան աճել են։ Եկամտահարկի վերադարձի օրենքի գործողությունը դադարելուց հետո կարծիքներ կային, որ անշարժ գույքի շուկայում գնանկումն անխուսափելի կլինի, բայց համենայնդեպս մինչև այսօր գների մեծ փոփոխություն չկա։ Այդուհանդերձ, մասնագետները նշում են, որ մի քանի տարի առաջ ռելոկանտների հոսքի և եկամտահարկի վերադարձի շնորհիվ բնակարանների գերպահանջարկ էր ձևավորվել, և գների գերարժևորում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի» խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը ներկայացրել է այսօրվա իրավիճակը անշարժ գույքի շուկայում․ «Գները սկսում են կարգավորվել»։