Թեհրանն ու Մոսկվան համագործակցության նոր փուլ են մտել. դեսպան

Իրանցի դիվանագետը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հույս է հայտնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Իրանն ու Ռուսաստանը համագործակցության նոր փուլ են թևակոխել։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Ռուսաստան-իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին Իրանի համաձայնագիրը կյանքի կկոչվի այս տարի. դեսպան
«Իրան-Ռուսաստան հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են։ Այս տարվա սկզբին Իրանի նախագահն այցելել էր Մոսկվա, և հանրապետության ու Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր էր ստորագրվել: Մենք արդեն ՌԴ-ի հետ փոխգործակցության նոր փուլ են մտել։ Հույս ունենք, որ Իրանի և Ռուսաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի»,-ասել է իրանցի դիվանագետը:
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել էր` Թեհրանը հույս ունի, որ 2025 թվականին Պուտինը կայցելի Իրան:
Իրանի և ՌԴ–ի միջև գործընկերության պայմանագիրը 47 հոդված է պարունակում. դեսպան