ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսական «Արևմուտք» զորախումբը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Տորսկոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Դոնբասի Նովոալեքսանդրովկա բնակավայրի նկատմամբ։
Բացի այդ, Խարկովի մարզի Պոդլիմանի, Դրուժելյուբովկայի, Օլգովկայի, Անդրեևկայի, Կուպյանսկի, Պալամարյովկայի, Նեչվոլոդովկայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռայգորոդկայի շրջաններում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, աերոմոբիլ, գրոհային բրիգադների, թշնամու տարածքային պաշտպանության բրիգադի և Ուկրաինայի Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։