Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ալբանիա

Նիկոլ Փաշինյան
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Բաղադասարյանը հայտնել է նաև, որ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: