ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Շեբեկինոյում խոցված ուկրաինական դրոնի պայթյունի հետևանքով տղամարդ է վնասվածքներ ստացել:
«Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածից խաղաղ բնակիչ է տուժել։ Խոցված FPV դրոնի պայթեցման հետեւանքով տղամարդը է վնասվածքներ ստացել։ Ինքնապաշտպանության մարտիկները տուժածին ձախ ազդրի բեկորային վնասվածքով տեղափոխել են Շեբեկինոյի հիվանդանոց», -տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ վնասվել է առանձնատներից մեկի ցանկապատը, այլ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: