Կատարի վարչապետը հերքել է այն պնդումները, որ «Boeing»-ը Թրամփին են նվիրելու

Կատարի էմիրը
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Թրամփի ընտանիքը նվեր կստանա մոտ 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ, որը «թռչող պալատ» են անվանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թագավորությունը չի պլանավորում «Boeing 747-8» «նվիրել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այլ պաշտոնական մակարդակով քննարկում է ինքնաթիռի փոխանցումը։
«Մենք ինչո՞ւ պետք է ազդեցություն գնենք Միացյալ Նահանգներում։ Եթե նայեք ԱՄՆ-ի և Կատարի վերջին տասը տարիների հարաբերություններին, կտեսնեք, որ Կատարը միշտ եղել է ԱՄՆ-ի կողքին, երբ դա անհրաժեշտ է եղել, լինի դա ահաբեկչության դեմ պատերազմը, Աֆղանստանից տարհանումը, թե տարբեր երկրներից պատանդների ազատ արձակումը», – ասել է Ալ Թանին։
Հիշեցնենք` «ABC News»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի ընտանիքը նվեր կստանա մոտ 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ, որը «թռչող պալատ» են անվանում: Թրամփը հնարավոր գործարքն անվանել է նվեր պաշտպանության նախարարությանը և բարի կամքի ժեստ: Նա նաև նշել է, որ նման առաջարկից հրաժարվելը հիմարություն կլիներ։
Դեմոկրատ կոնգրեսական Ռիչի Տորեսը պահանջել է հետաքննել Կատարի թագավորական ընտանիքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Boeing 747-8» ինքնաթիռի հնարավոր փոխանցումը։
Ոչ տիպիկ ժեստ. Թրամփին Էր Ռիադի օդանավակայանում դիմավորել է անձամբ թագաժառանգ արքայազնը