ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հայաստանից ավագ դասարանների 10 աշակերտներ այս տարի երկշաբաթյա հետաքրքիր ճանապարհորդության կմեկնեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքներով՝ ժամանակակից երկհարկանի գնացքով: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սադիկովը։
Պատգամավորը հանդիպում է ունեցել «Հիշողության գնացք 2025» միջազգային կրթամշակութային նախագծի մասնակիցների հետ:
Այն կմեկնարկի հունիսի 20-ին և կտևի մինչև հուլիսի 5-ը:
Հայաստանից 10 աշակերտ «Հիշողության գնացքով» կայցելեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքներ
© Photo : provided by Alexey Sandikov
Դպրոցականները կայցելեն Բրեստ, Մինսկ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Սամարա և շատ այլ քաղաքներ, որոնք վառ են պահում Հայրենական մեծ պատերազմի հիշատակը:
Հայաստանի Հանրապետությունն այս նախագծին մասնակցում է 2023 թվականից։